Թուրք նախարարը հերքել է լուրն այն մասին, թե Ստամբուլի հայտնի Թոփքափը պալատը կանգնած է ջրի տակ անցնելու վտանգի տակ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հերքել է լուրերն այն մասին, թե Ստամբուլի հայտնի Թոփքափը սուլթանական պալատը կանգնած է ջրի տակ անցնելու վտանգի տակ, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը հանդիսացող Թոփքափը պալատի շենքը տեղաշարժվել է դեպի ծովը՝ վերակառուցողական ոչ բավարար աշխատանքների հետևանքով:
«Պալատը անգամ մեկ սանտիմետր չի տեղաշարժվել, դա լիովին սուտ է», - հայտնել է նախարարը անձամբ պալատի տարածք այցելելուց հետո:
Հայտնի է նաև, որ պալատի վերակառուցման համար կծախսվի շուրջ 56 մլն ԱՄՆ դոլար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



