Եգիպտոսի տրանսպորտի նախարարի խորհրդականը գնացքների վթարի վայր մեկնելուց հետո մահացել է
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտոսի տրանսպորտի նախարարի երկաթգծերի գծով խորհրդական Մուստաֆա Ալ-Սայեդը երկու գնացքների բախման վայր այցելելուց հետո մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ալ-Արաբիա հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել: Խորհրդականը հոսպիտալացվել է, կոմայի մեջ ընկել և հետո մահացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի հյուսիսում՝ Ալեքսանդրիայի շրջանում, գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի, առնվազն 179 մարդ տուժել է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



