Եգիպտոսի տրանսպորտի նախարարի խորհրդականը գնացքների վթարի վայր մեկնելուց հետո մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի տրանսպորտի նախարարի երկաթգծերի գծով խորհրդական Մուստաֆա Ալ-Սայեդը երկու գնացքների բախման վայր այցելելուց հետո մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ալ-Արաբիա հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել: Խորհրդականը հոսպիտալացվել է, կոմայի մեջ ընկել և հետո մահացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի հյուսիսում՝ Ալեքսանդրիայի շրջանում, գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի, առնվազն 179 մարդ տուժել է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



