Նեպալում ավելի քան 20 մարդ է զոհվել ջրհեղեղների ու սողանքների հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՆեպալում նախօրեին առնվազն 20 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների առաջացրած ջրհեղեղների ու սողանքների հետեւանքով, հայտնում է Himalayan Times-ը։
ՆԳՆ տվյալներով՝ ջրհեղեղների հետեւանքով երկրի տարբեր շրջաններում մարդիկ են զոհվել։ Հարյուրավոր տներ են ջրի տակ անցել, մեծ քանակության ընտանիքներ այլ շրջաններ են տեղափոխվել։ Բիրատնագար քաղաքում օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքը, նշում է թերթը։
Երեք տարեց մարդիկ համարվում են անհետ կորած Նեպալի հարավում Մոանգ շրջանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո, հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչ Դիպակ Կաֆլեն։ Երկրի կառավարությունը մոբիլիզացրել է ոստիկանության ու բանակի ուժերը՝ փրկարարական ու վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



