Նեպալում ավելի քան 20 մարդ է զոհվել ջրհեղեղների ու սողանքների հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆեպալում նախօրեին առնվազն 20 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների առաջացրած ջրհեղեղների ու սողանքների հետեւանքով, հայտնում է Himalayan Times-ը։
ՆԳՆ տվյալներով՝ ջրհեղեղների հետեւանքով երկրի տարբեր շրջաններում մարդիկ են զոհվել։ Հարյուրավոր տներ են ջրի տակ անցել, մեծ քանակության ընտանիքներ այլ շրջաններ են տեղափոխվել։ Բիրատնագար քաղաքում օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքը, նշում է թերթը։
Երեք տարեց մարդիկ համարվում են անհետ կորած Նեպալի հարավում Մոանգ շրջանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո, հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչ Դիպակ Կաֆլեն։ Երկրի կառավարությունը մոբիլիզացրել է ոստիկանության ու բանակի ուժերը՝ փրկարարական ու վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



