Հանելուկային կողոպուտ. ո՞ր հարցում է ստում պահակը
ЛАЙФԱյսօրվա մեր գլուխկոտրուկը նվիրված է դետեկտիվի, հանելուկային իրադարձությունների և հանցագործությունների հետաքննության բոլոր սիրահարներին: Հերթական անգամ առաջարկում ենք Ձեզ մի քանի րոպեով վերածվել Շերլոկ Հոլմսի կամ Միսս Մարփլի և օգնել բացահայտել մի փոքրիկ գործ: Ձեզանից պահանջվում է միայն ուշադրություն՝ պատմությունն ընթերցելու ընթացքում:
- Ցավոք սրտի, այսօր չենք կարող Ձեր աշխատավարձերը բաժանել,- աշխատողներին հայտնեց պիցցերիայի տնօրենը՝ հավաքելով նրանց միջանցքում:
- Իսկ ինչո՞ւ,- հետաքրքրվեց Արմենը՝ պիցցայի առաքիչներից մեկը:
- Դա Ձեզ կբացատրի մեր նոր պահակ Դավիթը,- պատասխանեց տնօրենը:
Պահակը դուրս եկավ դժգոհ աշխատակիցների խմբից և ասաց.
- Ես անցնում էի այս միջանցքով, իսկ ձեռքիս գումարով լի պարկ կար, որը տանում էի հաշվապահություն: Հանկարծ կոշիկիս քուղերը քանդվեցին, և ես կանգ առա ետնամուտքի մոտ՝ դրանք կապելու: Հանկարծ դուռն ուժգնորեն բացվեց և հարվածեց գլխիս: Ես միանգամից կորցրի գիտակցությունս, իսկ երբ ուշքի եկա, գումարով լի պարկն այլևս չկար:
- Դու իսկական խաբեբա ես, Դավի՛թ, - բղավեց Արմենը: Նա բռնեց Դավիթի օձիքից և հարցրեց. «Դե ասա՛, ո՞րտեղ է գումարը»:
Ինչպե՞ս առաքիչ Արմենը հասկացավ, որ գումարը պահակն է վերցրել:

Դուք արդեն հասկացա՞ք, թե ինչպես Արմենը կռահեց, որ Դավիթը ստում է:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



