Իսրայելում մահացել է աշխարհի ամենածեր տղամարդը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելում կյանքից հեռացել է աշխարհի ամենածեր տղամարդը՝ Իսրայել Կրիստալը, ով վերապրել է Հոլոքոստի սարսափները և մահացել 113 տարեկանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է i24news-ը:
Կրիստալը ծնվել է Լեհաստանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան ընտանիքի հետ տեղափոխել են մեկ համակենտրոնացման ճամբարից մյուսը: Լոձի գետտոյում զոհվել են նրա երկու որդիները: Այնուհետև Օսվենցիմում սպանվել է նրա կինը:
1950 թվականին նա տեղափոխվել է Իսրայել և կյանքի վերջին տարիներն անցկացրել Հայֆա քաղաքում՝ ստանալով աջակցություն երկրորդ ամուսնության արդյունքում ունեցած երեխաներից, թոռներից և ծոռներից:
Կրիստալը պետք է 114-ամյակը նշեր սեպտեմբերի 15-ին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



