Իսրայելում մահացել է աշխարհի ամենածեր տղամարդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելում կյանքից հեռացել է աշխարհի ամենածեր տղամարդը՝ Իսրայել Կրիստալը, ով վերապրել է Հոլոքոստի սարսափները և մահացել 113 տարեկանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է i24news-ը:
Կրիստալը ծնվել է Լեհաստանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան ընտանիքի հետ տեղափոխել են մեկ համակենտրոնացման ճամբարից մյուսը: Լոձի գետտոյում զոհվել են նրա երկու որդիները: Այնուհետև Օսվենցիմում սպանվել է նրա կինը:
1950 թվականին նա տեղափոխվել է Իսրայել և կյանքի վերջին տարիներն անցկացրել Հայֆա քաղաքում՝ ստանալով աջակցություն երկրորդ ամուսնության արդյունքում ունեցած երեխաներից, թոռներից և ծոռներից:
Կրիստալը պետք է 114-ամյակը նշեր սեպտեմբերի 15-ին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



