Վատիկանը հերքել է Հռոմի պապի` քաղցկեղով հիվանդ լինելու մասին լուրը
ОБЩЕСТВОՎատիկանը հերքել է իտալական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղեղի ուռուցք ունի: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Հռոմի պապը շարունակում է գործունեություն ծավալել իր սովորական բարձր ինտենսիվությամբ: Չհիմնավորված լուրերի տարածումը բացարձակապես անընդունելի է և ուշադրության արժանի չէ»,- ասել է Վատիկանի խոսնակ հայր Ֆեդերիկո Լոմբարդին:
Իտալական Quotidiano Nazionale պարբերականը հոկտեմբերի 21-ին թերթի շապիկին տեղադրել էր լուրն այն մասին, թե Հռոմի 78-ամյա պապը գաղտնի կերպով ուղղաթիռով գնացել է Տոսկանա` հանդիպելու ճապոնացի բժշկի: Նշվում էր, որ արգենտինացի պոնտիֆիկի մոտ ախտորոշվել է «փոքր սև կետ գլխուղեղի վրա», սակայն դա բուժելի է:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



