Վատիկանը հերքել է Հռոմի պապի` քաղցկեղով հիվանդ լինելու մասին լուրը
SOCIETYՎատիկանը հերքել է իտալական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղեղի ուռուցք ունի: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Հռոմի պապը շարունակում է գործունեություն ծավալել իր սովորական բարձր ինտենսիվությամբ: Չհիմնավորված լուրերի տարածումը բացարձակապես անընդունելի է և ուշադրության արժանի չէ»,- ասել է Վատիկանի խոսնակ հայր Ֆեդերիկո Լոմբարդին:
Իտալական Quotidiano Nazionale պարբերականը հոկտեմբերի 21-ին թերթի շապիկին տեղադրել էր լուրն այն մասին, թե Հռոմի 78-ամյա պապը գաղտնի կերպով ուղղաթիռով գնացել է Տոսկանա` հանդիպելու ճապոնացի բժշկի: Նշվում էր, որ արգենտինացի պոնտիֆիկի մոտ ախտորոշվել է «փոքր սև կետ գլխուղեղի վրա», սակայն դա բուժելի է:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



