Զինյալների հետ բախում Ֆիլիպիններում, 7 զոհ
МЕЖДУНАРОДНОЕՍուլու հարավային նահանգում Ֆիլիպինների կառավարական բանակը մարտի է բռնվել «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման հետ։ Զոհվել է յոթ մարդ, այդ թվում երկու կառավարական զինծառայող ու հինգ զինյալ, շատերը վիրավորում են ստացել, փոխանցում է «Սինհուան»։
Սուլուի համատեղ մարտախմբի հրամանատար Չիրիլիտո Սոբեհանան հայտնել է, որ առավոտյան ժամը չորսին փոխհրաձգության է սկսվել ծովային դեսանտի ու «Աբու Սայաֆ»-ի 30 զինյալների միջեւ՝ պատանդներին ազատելու գործողության ընթացքում։ Մարտը տեւել է ավելի քան մեկ ժամ, բայց դրա ավարտից հետո պատանդների հայտնաբերել չի հաջողվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին «Աբու Սայաֆ»-ի զինյալները պատանդառել են չորս գյուղացիների՝ հայտնելով, որ կսկսեն կտրել պատանդների գլուխները, եթե մինչեւ օգոստոսի 10-ը, ժամը 15։00-ն չստանան փրկագինը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



