Զինյալների հետ բախում Ֆիլիպիններում, 7 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍուլու հարավային նահանգում Ֆիլիպինների կառավարական բանակը մարտի է բռնվել «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման հետ։ Զոհվել է յոթ մարդ, այդ թվում երկու կառավարական զինծառայող ու հինգ զինյալ, շատերը վիրավորում են ստացել, փոխանցում է «Սինհուան»։
Սուլուի համատեղ մարտախմբի հրամանատար Չիրիլիտո Սոբեհանան հայտնել է, որ առավոտյան ժամը չորսին փոխհրաձգության է սկսվել ծովային դեսանտի ու «Աբու Սայաֆ»-ի 30 զինյալների միջեւ՝ պատանդներին ազատելու գործողության ընթացքում։ Մարտը տեւել է ավելի քան մեկ ժամ, բայց դրա ավարտից հետո պատանդների հայտնաբերել չի հաջողվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին «Աբու Սայաֆ»-ի զինյալները պատանդառել են չորս գյուղացիների՝ հայտնելով, որ կսկսեն կտրել պատանդների գլուխները, եթե մինչեւ օգոստոսի 10-ը, ժամը 15։00-ն չստանան փրկագինը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



