«Մեջս շատ բան կա կուտակված...կփորձեմ երգի միջոցով արտահայտել». Անահիտ Կիրակոսյանի հուզիչ անակնկալը՝ ամուսնուն (վիդեո)
ЛАЙФԴերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Այս առիթով Անահիտը որոշել է յուրահատուկ անակնկալ մատուցել ամուսնուն: Նա հատուկ սիրելիի համար գրել է «Ուրիշ աշխարհ» երգն ու նկարահանել տեսահոլովակ դրա հիման վրա:
«Իմ Կես, շնորհավոր ծնունդդ: Դու իմ Ուրիշ աշխարհն ես: Մեջս շատ բան կա կուտակված...կփորձեմ երգի միջոցով արտահայտել: Այս երգը տարիներ առաջ գրվեց հենց քեզ համար՝ եւ երաժշտությունը, եւ խոսքերը միասին: Արի գնանք Ուրիշ աշխարհ...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհին:
Ի դեպ, այս տեսահոլովակը կարծում ենք՝ ոչ միայն անակնկալ էր Անահիտի ամուսնու, այլեւ երկրպագուների համար, որոնք արդեն քաջածանոթ են դերասանուհու մյուս երաժշտական ստեղծագործություններին:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



