«Մեջս շատ բան կա կուտակված...կփորձեմ երգի միջոցով արտահայտել». Անահիտ Կիրակոսյանի հուզիչ անակնկալը՝ ամուսնուն (վիդեո)
LIFEԴերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Այս առիթով Անահիտը որոշել է յուրահատուկ անակնկալ մատուցել ամուսնուն: Նա հատուկ սիրելիի համար գրել է «Ուրիշ աշխարհ» երգն ու նկարահանել տեսահոլովակ դրա հիման վրա:
«Իմ Կես, շնորհավոր ծնունդդ: Դու իմ Ուրիշ աշխարհն ես: Մեջս շատ բան կա կուտակված...կփորձեմ երգի միջոցով արտահայտել: Այս երգը տարիներ առաջ գրվեց հենց քեզ համար՝ եւ երաժշտությունը, եւ խոսքերը միասին: Արի գնանք Ուրիշ աշխարհ...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհին:
Ի դեպ, այս տեսահոլովակը կարծում ենք՝ ոչ միայն անակնկալ էր Անահիտի ամուսնու, այլեւ երկրպագուների համար, որոնք արդեն քաջածանոթ են դերասանուհու մյուս երաժշտական ստեղծագործություններին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



