Դավիթաշենում 23 բարդի հատելու գործը ուղարկվել է դատարան
ОБЩЕСТВОԴավիթաշենում 23 բարդի հատելու գործով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն դատարանում է: Այն կքննվի Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իարվասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:
Դատական առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 11-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը կալանավորվել էր, որից հետո ազատ արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
4
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



