Դավիթաշենում 23 բարդի հատելու գործը ուղարկվել է դատարան
SOCIETYԴավիթաշենում 23 բարդի հատելու գործով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն դատարանում է: Այն կքննվի Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իարվասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:
Դատական առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 11-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը կալանավորվել էր, որից հետո ազատ արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



