Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային միջոցները
МЕЖДУНАРОДНОЕՊոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն առգրավել են թուրքական բանկերից մեկում առկա իր դրամական միջոցները, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը՝ հղում անելով Նշանյանի ֆեյսբուքյան էջին:
«Սև օրվա համար բանկում 12 000 լիրա գումար ունեի թողած, պետությունն առգրավել է այն, քանի որ այլ ելք չգտան իմ դեմ», - գրելէ Նշանյանը:
Հիշեցնենք, որ Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով:
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ 3.5 տարի բանտում գտնվող Սևան Նշանյանը փախուստի է դիմել:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Նշանյանը Հունաստանում է և տեղի իշխանություններից ժամանակավոր կացության իրավունք է ստացել:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



