Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային միջոցները
INTERNATIONAL NEWSՊոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն առգրավել են թուրքական բանկերից մեկում առկա իր դրամական միջոցները, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը՝ հղում անելով Նշանյանի ֆեյսբուքյան էջին:
«Սև օրվա համար բանկում 12 000 լիրա գումար ունեի թողած, պետությունն առգրավել է այն, քանի որ այլ ելք չգտան իմ դեմ», - գրելէ Նշանյանը:
Հիշեցնենք, որ Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով:
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ 3.5 տարի բանտում գտնվող Սևան Նշանյանը փախուստի է դիմել:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Նշանյանը Հունաստանում է և տեղի իշխանություններից ժամանակավոր կացության իրավունք է ստացել:



