Դանիայում բեռնամբարձիչը վերածել են հյուրանոցի՝ սպա-գոտիով
МЕЖДУНАРОДНОЕԿոպենհագենում բեռնամբարձիչը վերասարքավորել են փոքր հյուրանոցի: The Krane անվամբ օբյեկտի վրա ուշադրություն են դարձրել New York Post-ը եւ Mirror-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աշտարակավոր ամբարձիչի խցիկում, որը տեղական նավահանգստում գտնվում Է 15 մետր բարձրության վրա, կարող Է տեղավորվել երկու մարդ: Բացի ննջարանից, այնտեղ կա սպա-գոտի՝ ջակուզիով: Կեցության արժեքը կազմում Է օրական 2,9 հազար դոլար:
Բացի դրանից, փոքրիկ հյուրանոցը հանդերձված Է ապակե պատով եւ պատշգամբով, որտեղից հյուրերը կարող են հիանալ քաղաքի տեսարաններով: Կենվորներին նաեւ տրամադրում են դռնապանի ծառայություններ եւ տրանսֆեր օդանավակայանից: Նաեւ կառուցվածքի ներսում ստեղծվել Է բանակցությունների սրահ՝ ապակե պատերով: Հաստատության բացումը նախատեսված Է ընթացիկ տարում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



