Դանիայում բեռնամբարձիչը վերածել են հյուրանոցի՝ սպա-գոտիով
INTERNATIONAL NEWSԿոպենհագենում բեռնամբարձիչը վերասարքավորել են փոքր հյուրանոցի: The Krane անվամբ օբյեկտի վրա ուշադրություն են դարձրել New York Post-ը եւ Mirror-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աշտարակավոր ամբարձիչի խցիկում, որը տեղական նավահանգստում գտնվում Է 15 մետր բարձրության վրա, կարող Է տեղավորվել երկու մարդ: Բացի ննջարանից, այնտեղ կա սպա-գոտի՝ ջակուզիով: Կեցության արժեքը կազմում Է օրական 2,9 հազար դոլար:
Բացի դրանից, փոքրիկ հյուրանոցը հանդերձված Է ապակե պատով եւ պատշգամբով, որտեղից հյուրերը կարող են հիանալ քաղաքի տեսարաններով: Կենվորներին նաեւ տրամադրում են դռնապանի ծառայություններ եւ տրանսֆեր օդանավակայանից: Նաեւ կառուցվածքի ներսում ստեղծվել Է բանակցությունների սրահ՝ ապակե պատերով: Հաստատության բացումը նախատեսված Է ընթացիկ տարում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



