Կռնատ մոդելը գրավում է նորաձևության աշխարհը (ֆոտոշարք)
ЛАЙФՆորաձևության աշխարհը փոփոխվում է. արդեն պարտադիր չէ, որ մոդելը համապատասխանի 90/60/90 ստանդարտին: Պոդիումին հայտնվում են նաև այնպիսի կանայք, որոնք իրենց օրինակով աշխարհին ուզում են ապացուցել, որ վհատվել պետք չէ ոչ մի դեպքում:
31-ամյա մոդել Շահոլլի Այերսը միայն մի ձեռք ունի: Բնածին արատը Շահոլլիին ոչ թե դժբախտություն, այլ կարիերայում վերելք է ապահովել: Աղջիկը հայտնվել է բեմահարթակին, իսկ հետո աշխատանքի հրավերներն սկսել են հաջորդել իրար: Այժմ նա հաճախ է մասնակցում ամենատարբեր ցուցադրությունների:

Շահոլլին «հաշմանդամ» բառը առաջին անգամ լսել է , երբ 3 տարեկան է եղել: Նրա կյանքում ամենադժվարը դպրոցական տարիներն են եղել . դասընկերները ծաղրել են նրան, նեղացրել, բայց աղջիկը չի ընկճվել: Ավելին, կամք է դաստիարակել և հետո ապացուցել, որ ոչնչով չի տարբերվում մյուս մարդկանցից:
Շահոլլի Այերսի լուսանկարները հաճախ են հրապարակվում : Մոդելը ցանկանում է ոգեշնչել նրանց, ովքեր կաշկանդվում են իրենց արտաքին թերությունների պատճառով:

Մոդելի վերջին ֆոտոշարքը վերջերս է հայտնվել համացանցում: Կադրերը հաշված ժամերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են հավանել:
Շահոլլի Այերսը լուսանկարներում պրոթեզով է: Նա սահմանափակ հնարավորություններով առաջին մոդելն է, որը հայտնվել է պոդիումին՝ Նյու-Յորքի «Նորաձևության շաբաթի» շրջանակներում:



1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



