Կռնատ մոդելը գրավում է նորաձևության աշխարհը (ֆոտոշարք)
ԼԱՅՖՆորաձևության աշխարհը փոփոխվում է. արդեն պարտադիր չէ, որ մոդելը համապատասխանի 90/60/90 ստանդարտին: Պոդիումին հայտնվում են նաև այնպիսի կանայք, որոնք իրենց օրինակով աշխարհին ուզում են ապացուցել, որ վհատվել պետք չէ ոչ մի դեպքում:
31-ամյա մոդել Շահոլլի Այերսը միայն մի ձեռք ունի: Բնածին արատը Շահոլլիին ոչ թե դժբախտություն, այլ կարիերայում վերելք է ապահովել: Աղջիկը հայտնվել է բեմահարթակին, իսկ հետո աշխատանքի հրավերներն սկսել են հաջորդել իրար: Այժմ նա հաճախ է մասնակցում ամենատարբեր ցուցադրությունների:

Շահոլլին «հաշմանդամ» բառը առաջին անգամ լսել է , երբ 3 տարեկան է եղել: Նրա կյանքում ամենադժվարը դպրոցական տարիներն են եղել . դասընկերները ծաղրել են նրան, նեղացրել, բայց աղջիկը չի ընկճվել: Ավելին, կամք է դաստիարակել և հետո ապացուցել, որ ոչնչով չի տարբերվում մյուս մարդկանցից:
Շահոլլի Այերսի լուսանկարները հաճախ են հրապարակվում : Մոդելը ցանկանում է ոգեշնչել նրանց, ովքեր կաշկանդվում են իրենց արտաքին թերությունների պատճառով:

Մոդելի վերջին ֆոտոշարքը վերջերս է հայտնվել համացանցում: Կադրերը հաշված ժամերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են հավանել:
Շահոլլի Այերսը լուսանկարներում պրոթեզով է: Նա սահմանափակ հնարավորություններով առաջին մոդելն է, որը հայտնվել է պոդիումին՝ Նյու-Յորքի «Նորաձևության շաբաթի» շրջանակներում:



1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



