Եվրահանձնաժողով. ԵՄ-ում միգրանտների բաշխման համակարգը պետք է պարտադիր լինի
ОБЩЕСТВОԵվրահանձնաժողովը պնդում է, որ Եվրամիությունում միգրանտների բաշխման համակարգի կատարումը պետք է պարտադիր լինի անդամ-պետությունների համար: Այս մասին հայտարարել է ԵՀ միգրացիայի եւ ներքին քաղաքականության ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, մայիսի վերջին Եվրահանձնաժողովը երրորդ աշխարհի երկրներից 40 հազար փախստականների ԵՄ անդամ պետությունների միջեւ բաշխելու համակարգ է առաջարկել, որոնք ներկայում կուտակվել են հիմնականում Իտալիայի եւ Հունաստանի տարածքում: Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է 2 տարվա ընթացքում ԵՄ երկրներ եւս 20 հազար միգրանտ ընդունել:
«Մենք վաղը մեր առաջարկությունները պաշտպանելու ենք ԵՄ Խորհրդում եւ գագաթաժողովի ժամանակ»,- ընդգծել է Բերտոն:
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



