Եվրահանձնաժողով. ԵՄ-ում միգրանտների բաշխման համակարգը պետք է պարտադիր լինի
SOCIETYԵվրահանձնաժողովը պնդում է, որ Եվրամիությունում միգրանտների բաշխման համակարգի կատարումը պետք է պարտադիր լինի անդամ-պետությունների համար: Այս մասին հայտարարել է ԵՀ միգրացիայի եւ ներքին քաղաքականության ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, մայիսի վերջին Եվրահանձնաժողովը երրորդ աշխարհի երկրներից 40 հազար փախստականների ԵՄ անդամ պետությունների միջեւ բաշխելու համակարգ է առաջարկել, որոնք ներկայում կուտակվել են հիմնականում Իտալիայի եւ Հունաստանի տարածքում: Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է 2 տարվա ընթացքում ԵՄ երկրներ եւս 20 հազար միգրանտ ընդունել:
«Մենք վաղը մեր առաջարկությունները պաշտպանելու ենք ԵՄ Խորհրդում եւ գագաթաժողովի ժամանակ»,- ընդգծել է Բերտոն:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



