Դեսպան Սմբատյանն այցելել է Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն օգոստոսի 4-ին աշխատանքային այց է կատարել Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք, որտեղ նրան ընդունել է Մարթին Լյութերի ծննդավայր Վիթենբերգի քաղաքապետ Թորստեն Ցուգեհյորը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները` մասնավորապես, քաղաքների, դպրոցների միջև փոխգործակցությանն ու միջմշակութային կապերի խորացմանն ուղղված ծրագրեր:
Դեսպան Սմբատյանը նաև գրառում է կատարել Վիթենբերգ քաղաքի «Ոսկե գրքում»:
Տեղեկանք. այս տարի Վիթենբերգ քաղաքում անցկացվում է Մարթին Լյութերի ծննդյան 500-ամյակին նվիրված պետական միջոցառումների շարքը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



