Դեսպան Սմբատյանն այցելել է Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն օգոստոսի 4-ին աշխատանքային այց է կատարել Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք, որտեղ նրան ընդունել է Մարթին Լյութերի ծննդավայր Վիթենբերգի քաղաքապետ Թորստեն Ցուգեհյորը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները` մասնավորապես, քաղաքների, դպրոցների միջև փոխգործակցությանն ու միջմշակութային կապերի խորացմանն ուղղված ծրագրեր:
Դեսպան Սմբատյանը նաև գրառում է կատարել Վիթենբերգ քաղաքի «Ոսկե գրքում»:
Տեղեկանք. այս տարի Վիթենբերգ քաղաքում անցկացվում է Մարթին Լյութերի ծննդյան 500-ամյակին նվիրված պետական միջոցառումների շարքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



