Sinquefield Cup. Արոնյանը ոչ ոքի է խաղացել առաջատար Վաշյե-Լագրավի հետ
СПОРТԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Մրցավեճն ավարտվել է 45-րդ քայլում:
5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 2.5 միավոր ու բաժանում է 4-6-րդ տեղերը: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ունի 3.5 միավոր, իսկ 2-3-րդ տեղերը բաժանող Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը՝ 3-ական:
Օգոստոսի 7-ը մրցաշարի հանգստյան օրն է: Օգոստոսի 8-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



