Sinquefield Cup. Արոնյանը ոչ ոքի է խաղացել առաջատար Վաշյե-Լագրավի հետ
ՍՊՈՐՏԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Մրցավեճն ավարտվել է 45-րդ քայլում:
5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 2.5 միավոր ու բաժանում է 4-6-րդ տեղերը: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ունի 3.5 միավոր, իսկ 2-3-րդ տեղերը բաժանող Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը՝ 3-ական:
Օգոստոսի 7-ը մրցաշարի հանգստյան օրն է: Օգոստոսի 8-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



