Լավրովը Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի պատասխան միջոցառումները
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է ԱՄՆ-ի դեմ ՌԴ-ի պատասխան միջոցառումները, փոխանցում է Gazeta-ն։
«Նրան նախեւառաջ հետաքրքրում էին այն որոշումների մանրամասները, որոնք մենք ստիպված էինք կայացնել՝ ի պատասխան ԱՄՆ-ի կոնգրեսի ընդունած հակառուսական պատժամիջոցների մասին օրենքի»,-նշել է նախարարը։
Լավրովը հավաստել է, որ «մենք այդ պարզաբանումները տվել ենք»։ Նրա խոսքով՝ դա արվել է «Ռոսսիա 1» հեռուստաալիքին նախարար Վլադիմիր Պուտինի տված հարցազրույցի հիման վրա։
«Այնտեղ ամեն ինչ մանրամասն ներկայացված է, պարզաբանվել են այն որոշումների պատճառները, որոնք մենք կայացրել ենք երկարատեւ սպասումից հետո, որ ԱՄՆ-ն, ամեն դեպքում, առճակատման ուղով չի ընթանա»,-ընդգծել է ԱԳ նախարարը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



