Լավրովը Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի պատասխան միջոցառումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է ԱՄՆ-ի դեմ ՌԴ-ի պատասխան միջոցառումները, փոխանցում է Gazeta-ն։
«Նրան նախեւառաջ հետաքրքրում էին այն որոշումների մանրամասները, որոնք մենք ստիպված էինք կայացնել՝ ի պատասխան ԱՄՆ-ի կոնգրեսի ընդունած հակառուսական պատժամիջոցների մասին օրենքի»,-նշել է նախարարը։
Լավրովը հավաստել է, որ «մենք այդ պարզաբանումները տվել ենք»։ Նրա խոսքով՝ դա արվել է «Ռոսսիա 1» հեռուստաալիքին նախարար Վլադիմիր Պուտինի տված հարցազրույցի հիման վրա։
«Այնտեղ ամեն ինչ մանրամասն ներկայացված է, պարզաբանվել են այն որոշումների պատճառները, որոնք մենք կայացրել ենք երկարատեւ սպասումից հետո, որ ԱՄՆ-ն, ամեն դեպքում, առճակատման ուղով չի ընթանա»,-ընդգծել է ԱԳ նախարարը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



