Ֆինլանդիայում փոքր քարշանավի շնորհիվ հսկայական ուղևորատար լաստանավը խուսափել է հնարավոր աղետից (լուսանկարներ)
МЕЖДУНАРОДНОЕՓոքր քարշանավը հերոսաբար փրկել է հսկայական ուղևորատար լաստանավը՝ շեղելով նրա ճանապարհը և թույլ չտալով նրա բախումը նավահանգստի պատի հետ՝ կանխելով հնարավոր աղետը, գրում է The Daily Mail-ը:
Քարշանավի անձնակազմի անդամներն իրենց կյանքը վտանգի են ենթարկել և իրենց նավն ուղղել պատի և զբոսաշրջիկներ տեղափոխող ֆիննական Eckerö Line ընկերության հսկայական լաստանավի միջև:
Քարշանավը վայրկյանների ընթացքում օգտագործելով պատը կարողացել է հրել նավը և պատից շեղել նրա ուղղությունը:
Զբոսանավը մոտեցել էր նավահանգստի պատին և հայտնվել բախվելու վտանգի առաջ ուժեղ քամիների պատճառով: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայում՝ Հելսինկիի Ուսիմաա արևմտյան նավահանգստում:



1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



