Ֆինլանդիայում փոքր քարշանավի շնորհիվ հսկայական ուղևորատար լաստանավը խուսափել է հնարավոր աղետից (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓոքր քարշանավը հերոսաբար փրկել է հսկայական ուղևորատար լաստանավը՝ շեղելով նրա ճանապարհը և թույլ չտալով նրա բախումը նավահանգստի պատի հետ՝ կանխելով հնարավոր աղետը, գրում է The Daily Mail-ը:
Քարշանավի անձնակազմի անդամներն իրենց կյանքը վտանգի են ենթարկել և իրենց նավն ուղղել պատի և զբոսաշրջիկներ տեղափոխող ֆիննական Eckerö Line ընկերության հսկայական լաստանավի միջև:
Քարշանավը վայրկյանների ընթացքում օգտագործելով պատը կարողացել է հրել նավը և պատից շեղել նրա ուղղությունը:
Զբոսանավը մոտեցել էր նավահանգստի պատին և հայտնվել բախվելու վտանգի առաջ ուժեղ քամիների պատճառով: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայում՝ Հելսինկիի Ուսիմաա արևմտյան նավահանգստում:



1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



