Աշխատանքի անցնելուց 10 օր անց պաշտոնաթող եղած Սակրամուչիին կարող է փոխարինել Թրամփի օգնականը․ Axios
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Սթիվեն Միլլերին կարող են նշանակել Սպիտակ տան հաղորդակցության բաժնի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալների համաձայն՝ Միլլերն այդ պաշտոնի գլխավոր հավակնորդը չէ։ Սակայն Թրամփի գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնը հավանության է արժանացնում այդ գաղափարը։
Նշվում է, որ Բենոնին դուր է եկել այն, թե ինչպես է Միլլերը վիճել CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի հետ՝ ԱՄՆ-ում իմիգրացիայի համար անգլերեն իմանալու անհրաժեշտության շուրջ։
Սպիտակ տան հաղորդակցության բաժնի նախկին ղեկավար Էնթոնի Սկարամուչիին աշխատանքից հեռացրել են պաշտոնը ստանձնելու 11-րդ օրը՝ Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Ջոն Քելիի պահանջով։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



