Աշխատանքի անցնելուց 10 օր անց պաշտոնաթող եղած Սակրամուչիին կարող է փոխարինել Թրամփի օգնականը․ Axios
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Սթիվեն Միլլերին կարող են նշանակել Սպիտակ տան հաղորդակցության բաժնի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալների համաձայն՝ Միլլերն այդ պաշտոնի գլխավոր հավակնորդը չէ։ Սակայն Թրամփի գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնը հավանության է արժանացնում այդ գաղափարը։
Նշվում է, որ Բենոնին դուր է եկել այն, թե ինչպես է Միլլերը վիճել CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի հետ՝ ԱՄՆ-ում իմիգրացիայի համար անգլերեն իմանալու անհրաժեշտության շուրջ։
Սպիտակ տան հաղորդակցության բաժնի նախկին ղեկավար Էնթոնի Սկարամուչիին աշխատանքից հեռացրել են պաշտոնը ստանձնելու 11-րդ օրը՝ Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Ջոն Քելիի պահանջով։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



