Չինացի զբոսաշրջիկները ձերբակալվել են Ռայխստագի մոտ նացիստական ողջույն տալու համար
МЕЖДУНАРОДНОЕԲեռլինում ձերբակալվել է երկու չինացի զբոսաշրջիկ Ռեյխստագի շենքի մոտ նացիստական ողջույն տալու համար. ներկայում շենքում տեղակայված է գերմանական խորհրդարանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բեռլինի ոստիկանությունը:
Ոստիկանները հաղորդել են Չինաստանի 36 և 49-ամյա քաղաքացիներին ձերբակալելու մասին: Նրանք լուսանկարել են իրար՝ ձեռքերով ցույց տալով նացիստական ողջույնը:
Նշվում է, որ նրանց ներկայացվել է «արգելված կազմակերպությունների խորհրդանիշների օգտագործում» մեղադրանքը: Զբոսաշրջիկներին ազատ են արձակել՝ 500 եվրո տուգանելուց հետո:
Հայտնի է, որ Գերմանիայում նացիստական խորհրդանիշների օգտագործումն արգելող խիստ օրենքներ կան:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



