Չինացի զբոսաշրջիկները ձերբակալվել են Ռայխստագի մոտ նացիստական ողջույն տալու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինում ձերբակալվել է երկու չինացի զբոսաշրջիկ Ռեյխստագի շենքի մոտ նացիստական ողջույն տալու համար. ներկայում շենքում տեղակայված է գերմանական խորհրդարանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բեռլինի ոստիկանությունը:
Ոստիկանները հաղորդել են Չինաստանի 36 և 49-ամյա քաղաքացիներին ձերբակալելու մասին: Նրանք լուսանկարել են իրար՝ ձեռքերով ցույց տալով նացիստական ողջույնը:
Նշվում է, որ նրանց ներկայացվել է «արգելված կազմակերպությունների խորհրդանիշների օգտագործում» մեղադրանքը: Զբոսաշրջիկներին ազատ են արձակել՝ 500 եվրո տուգանելուց հետո:
Հայտնի է, որ Գերմանիայում նացիստական խորհրդանիշների օգտագործումն արգելող խիստ օրենքներ կան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



