Վաշինգտոնին չի կարելի վստահել. Հասան Ռոհանի
МЕЖДУНАРОДНОЕՎաշինգտոնին չի կարելի վստահել: Այս մասին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է PressTV-ն:
Նա կրկին նշել է, որ ԱՄՆ-ն չի կատարում Իրանի միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Ռոհանին ընդգծել է, որ Իրանը երբեք չի խախտի այն, բայց եւ չի լռի ԱՄՆ-ի պահվածքի առիթով:
Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն «պատժամիջոցների եւ սպառնալիքների անօրինական եւ անարդյունավետ քաղաքականություն է վարում», եւ դա աշխարհին ապացուցեց, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել:
Ռոհանին ընդգծել է, որ պատժամիջոցների սահմանման ժամանակն անցել է, եւ բոլոր հարցերի շուրջ բանակցելու կոչ է արել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



