Վաշինգտոնին չի կարելի վստահել. Հասան Ռոհանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնին չի կարելի վստահել: Այս մասին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է PressTV-ն:
Նա կրկին նշել է, որ ԱՄՆ-ն չի կատարում Իրանի միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Ռոհանին ընդգծել է, որ Իրանը երբեք չի խախտի այն, բայց եւ չի լռի ԱՄՆ-ի պահվածքի առիթով:
Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն «պատժամիջոցների եւ սպառնալիքների անօրինական եւ անարդյունավետ քաղաքականություն է վարում», եւ դա աշխարհին ապացուցեց, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել:
Ռոհանին ընդգծել է, որ պատժամիջոցների սահմանման ժամանակն անցել է, եւ բոլոր հարցերի շուրջ բանակցելու կոչ է արել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



