Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվողը տեղափոխվեց «Վենտսպիլս»
СПОРТԵրեւանի «Փյունիկի» ու Գյումրիի «Շիրակի» նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը կես տարվա պայմանագիր է կնքել լատվիական «Վենտսպիլսի» հետ, հայտնում է transfermarkt-ը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերջին շրջանում փորձաշրջան էր անցնում «Վենտսպիլսի» կազմում եւ մասնակցեց նաեւ ստուգողական խաղերի: Լատվիական ակումբում նա ստացել է 9 համարի մարզաշապիկը:
Հիշեցնենք, որ 22-ամյա Այվազյանն այս ամռանն էր հեռացել «Շիրակից»: Լատվիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Վենտսպիլսը» 17 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը: Առաջնության մասնակցում է 7 թիմ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



