Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվողը տեղափոխվեց «Վենտսպիլս»
SPORTԵրեւանի «Փյունիկի» ու Գյումրիի «Շիրակի» նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը կես տարվա պայմանագիր է կնքել լատվիական «Վենտսպիլսի» հետ, հայտնում է transfermarkt-ը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերջին շրջանում փորձաշրջան էր անցնում «Վենտսպիլսի» կազմում եւ մասնակցեց նաեւ ստուգողական խաղերի: Լատվիական ակումբում նա ստացել է 9 համարի մարզաշապիկը:
Հիշեցնենք, որ 22-ամյա Այվազյանն այս ամռանն էր հեռացել «Շիրակից»: Լատվիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Վենտսպիլսը» 17 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը: Առաջնության մասնակցում է 7 թիմ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



