Մխիթարյանի գոլը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին օգնեց հաղթել «Սամպդորիա»-ին
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դուբլինի «Ավիվա» ստադիոնում ստուգողական հանդիպում անցկացրեց իտալական «Սամպդորիա»-ի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով: Մանչեսթերցիների կազմում առաջին իսկ րոպեներից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիրթարյանը և բացեց խաղի հաշիվը: Արագ հակագրոհը սկսեց Մխիթարյանը, գրոհի միջնամասում լավագույնս զարգացրեց այն և գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Մխիթարյանը փոխարինվեց ընդմիջումից հետո:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 8-ին՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում մրցելով Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



