Մխիթարյանի գոլը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին օգնեց հաղթել «Սամպդորիա»-ին
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դուբլինի «Ավիվա» ստադիոնում ստուգողական հանդիպում անցկացրեց իտալական «Սամպդորիա»-ի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով: Մանչեսթերցիների կազմում առաջին իսկ րոպեներից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիրթարյանը և բացեց խաղի հաշիվը: Արագ հակագրոհը սկսեց Մխիթարյանը, գրոհի միջնամասում լավագույնս զարգացրեց այն և գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Մխիթարյանը փոխարինվեց ընդմիջումից հետո:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 8-ին՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում մրցելով Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



