Ընտանեկան և սոցիալական նպաստ են ստանում 100 հազարից ավելի ընտանիքներ
ОБЩЕСТВО2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ընտանեկան և սոցիալական նպաստ է ստանում 106 հազար 89 ընտանիք, որի 75.2 տոկոսը ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներն են:
Այս մասին հաղորդում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 17 հազար 567 ընտանիք, նշանակված նպաստների քանակը կազմել է 17 հազար 751:
Առաջին երեխայի ծննդյան դեպքում նշանակված նպաստների թիվը կազմել է 10 հազար 946, երկրորդ երեխայի դեպքում՝ 2 հազար 904, երրորդ երեխայի դեպքում` 3 հազար 249, չորրորդ երեխայի դեպքում՝ 477, 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ 175:
Չաշխատող անձին տրվող մայրության նպաստ են ստացել 14 հազար 816 մարդ:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



