Ընտանեկան և սոցիալական նպաստ են ստանում 100 հազարից ավելի ընտանիքներ
SOCIETY2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ընտանեկան և սոցիալական նպաստ է ստանում 106 հազար 89 ընտանիք, որի 75.2 տոկոսը ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներն են:
Այս մասին հաղորդում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 17 հազար 567 ընտանիք, նշանակված նպաստների քանակը կազմել է 17 հազար 751:
Առաջին երեխայի ծննդյան դեպքում նշանակված նպաստների թիվը կազմել է 10 հազար 946, երկրորդ երեխայի դեպքում՝ 2 հազար 904, երրորդ երեխայի դեպքում` 3 հազար 249, չորրորդ երեխայի դեպքում՝ 477, 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ 175:
Չաշխատող անձին տրվող մայրության նպաստ են ստացել 14 հազար 816 մարդ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



