Վթար Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկին
ОБЩЕСТВОՕգոստոսի 1-ին, ժամը 14:01-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի 06 LO 815 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ.) եւ «Volkswagen» մակնիշի 29840408AC պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Խ.) ավտոմեքենաները. Մ. Խ.-ը եւ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ Լ. Թ.-ը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանային կլինիկա:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ կատարել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ:
1
Почему Пашинян так спешит? «Паст»
2
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



