Վթար Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկին
SOCIETYՕգոստոսի 1-ին, ժամը 14:01-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի 06 LO 815 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ.) եւ «Volkswagen» մակնիշի 29840408AC պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Խ.) ավտոմեքենաները. Մ. Խ.-ը եւ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ Լ. Թ.-ը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանային կլինիկա:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ կատարել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



