Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 2-րդ տուրում
СПОРТՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 2-րդ տուրում:
Լիլիթ Մկրտչյանի «Ուգրա» թիմն այս տուրում խաղացել է Նիդեռլանդները ներկայացնող «Դե Ստուկենյագերս»-ի հետ: Հայ շախմատիստուհին սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Բիանկայի հետ: «Ուգրա»-ն հաղթել է ընդհանուր 3-1 հաշվով:
Լևոն Արոնյանը կրկին չի մասնակցել երկրորդ տուրին, բայց «Սիբերիա»-ն հաղթել է 5-1 միավորով:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցներն են Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



