Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 2-րդ տուրում
ՍՊՈՐՏՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 2-րդ տուրում:
Լիլիթ Մկրտչյանի «Ուգրա» թիմն այս տուրում խաղացել է Նիդեռլանդները ներկայացնող «Դե Ստուկենյագերս»-ի հետ: Հայ շախմատիստուհին սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Բիանկայի հետ: «Ուգրա»-ն հաղթել է ընդհանուր 3-1 հաշվով:
Լևոն Արոնյանը կրկին չի մասնակցել երկրորդ տուրին, բայց «Սիբերիա»-ն հաղթել է 5-1 միավորով:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցներն են Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



