Երկու հսկիչ է զոհվել Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա հարձակման ժամանակ
МЕЖДУНАРОДНОЕԵրկու աֆղան հսկիչ է զոհվել Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա հարձակման ժամանակ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Աֆղանստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Քաբուլում Իրաքի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը տարհանվել է Եգիպտոսի դեսպանատուն։
Երկուշաբթի մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Քաբուլում Իրաքի դեսպանատան մերձակայքում։ Դեպքի վայրում հրաձգության ձայներ են լսելի եղել։ Reuters-ի տվյալներով՝ առաջին պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Tolo News-ի տվյալներով՝ Աֆղանստանի ՆԳՆ-ում հայտնել են շուրջ 4 ժամ տեւած բախումների ավարտի մասին։ Նախարարությունում, սակայն, նշվում է, որ հարձակման հետեւնաքով ոստիկան է վիրավորվել, դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



