Երկու հսկիչ է զոհվել Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա հարձակման ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկու աֆղան հսկիչ է զոհվել Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա հարձակման ժամանակ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Աֆղանստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Քաբուլում Իրաքի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը տարհանվել է Եգիպտոսի դեսպանատուն։
Երկուշաբթի մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Քաբուլում Իրաքի դեսպանատան մերձակայքում։ Դեպքի վայրում հրաձգության ձայներ են լսելի եղել։ Reuters-ի տվյալներով՝ առաջին պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Tolo News-ի տվյալներով՝ Աֆղանստանի ՆԳՆ-ում հայտնել են շուրջ 4 ժամ տեւած բախումների ավարտի մասին։ Նախարարությունում, սակայն, նշվում է, որ հարձակման հետեւնաքով ոստիկան է վիրավորվել, դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



